Փաշինյանի խորհրդականի դուստրը՝ «Անթերիսի» սեփականատերը, դեմփինգի է ենթարկում մազահեռացման ոլորտը. նա ամուսնո՞ւց է վրեժ լուծում (Video)


12:36 , 5 հոկտեմբեր, 2024

Մազահեռացման ոլորտի մասնագետներից Լիանա Մաթևոսյանը սոցիալական ցանցի իր էջերում խոսել է «Antheris»-ի վարած դեմփինգային քաղաքականության ու ոլորտում մրցակիցներին վերացնելու մասին։ Լիանան սկզբում դա կապում է նրա հետ, որ «Antheris»-ի ներկա սեփականտեր Լիլիթ Թումանյանն առանձնացել էր Ավանտայից, և հիմա, ամուսնուն վնասելու համար, մեծ զեղչեր է դնում իր մատուցած ծառայությունների վրա, որպեսի հաճախորդ հավաքի։ Տեսանյութ երկրորդ մասում Լիանան բացահայտում է, որ Լիլիթ Թումանյանի հայրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանն է և ոլորտում մենաշնորհ վերցնելու նրա դստեր քաղաքականությունը կապում է հոր տված «դաբռոյի» հետ։

Առավել մանրամասն կարող եք լսել տեսանյութում