Եթե ​​Իսրայելն արձագանքի Իրանի գործողություններին, կբախվի ԻՀՊԿ-ի կործանարար հարվածներին


22:18 , 1 հոկտեմբեր, 2024

News.am գրում է.

Եթե Իսրայելն արձագանքի Իրանի գործողություններին, կբախվի կործանարար հարվածների, ասված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, որը հաստատում է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների փաստը, գրում է Mehr գործակալությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել Իսրայելի վրա հրթիռային հարձակումից հետո։

«Ի պատասխան նահատակ Իսմայիլ Հանիեի, Սայեդ Հասան Նասրալլահի և նահատակ Նիլֆորուշանի նահատակությանը, մենք հարվածներ ենք հասցրել օկուպացված հողերի սրտին», -ասված է հայտարարության մեջ: 

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրանից։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։