17:10 , 28 սեպտեմբեր, 2024Մեծ Եղեռնի հուշարձանի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Եկեղեցականները այցելել են նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Պանթեոնում կատարվել է Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար: