Քեթրին Զետա-Ջոնսը մերկացել է ամուսնու՝ Մայքլ Դուգլասի 80-ամյակի կապակցությամբ (Photo)


11:23 , 26 սեպտեմբեր, 2024

Քեթրին Զետա-Ջոնսը մերկացել է՝ նշելու ամուսնու՝ Մայքլ Դուգլասի 80-ամյակը։ 55-ամյա դերասանուհին Instagram-ի իր գրառմամբ ցուցադրել է նվերի գաղափարը։

Լուսանկարում նա հայելու մեջ բոլորովին մերկ տեսք ունի՝ ետ սանրած մազերով։

View this post on Instagram

A post shared by Catherine Zeta-Jones (@catherinezetajones)

«Մորեմերկ. Ավելի քան 25 տարի ամուսնուս ծննդյան տարեդարձը միասին նշելուց հետո, ինձ մոտ ավարտվում են նվերների գաղափարները», - գրել է նա լուսանկարի տակ և հավելել. «Սա նվերի երկրորդ տարբերակն է, առաջին տարբերակը գոլֆի գնդակներն են»: Զետա-Ջոնսն ու Դուգլասը ծնվել են սեպտեմբերի 25-ին։ «Շնորհավոր իմ ու Մայքլի ծննդյան օրը», մակագրել է նա Instagram-ի մեկ այլ գրառում. «Ես սիրում եմ քեզ իմ ամբողջ սրտով»: Իր հերթին Դուգլասը տարածել է դերասանուհու «Չիկագո» մյուզիքլում լուսանկարը՝ իր սեփական հարգանքի տուրքով։ «Ես սիրում եմ քեզ իմ ամբողջ սրտով», - գրել է նա։ «Թող քո նոր տարին լինի լավագույնը»: Զետա-Ջոնսն ու Դուգլասը ամուսնացել են 2000 թվականին։