Բայրամովն ու Քըլըչը քննարկել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները


21:34 , 13 սեպտեմբեր, 2024
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։