Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը


22:09 , 12 սեպտեմբեր, 2024

Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը, նույն դպրոցի փոխտնօրենը ձերբակալված է, «Լուրերին» տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քննվող քրեական վարույթը կաշառք ստանալու և կաշառք տալու վերաբերյալ է։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել էին Շիրակի մարզպետարանի ևս երկու պաշտոնյա՝ քաղաքաշինության վաչության պետ Խաչատուր Խնձրցյանն ու բաժնի ավագ մասնագետներից մեկը։