Օկուպացված Բերձորում ադրբեջանցիները մզկիթի շինարարությունը սկսել էին նախքան եկեղեցու ավերումը


23:46 , 9 սեպտեմբեր, 2024

2024 թվականի օգոստոսի 29-ից տարածվեց տեղեկատվություն, որ ադրբեջանական իշխանություններն Արցախի Բերձոր քաղաքի Սբ․ Համբարձման եկեղեցու տեղում, որն իսպառ վերացվել է  օկուպացիոն  ռեժիմ կողմից, մզկիթ են կառուցում։

Հայտնում է monumentwatch.org-ը։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմի կողմից արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս հավաստել, որ օկուպացված Բերձորում մզկիթը կառուցվում է ոչ թե ադրբեջանական իշխանությունների կողմից միտումնավոր ոչնչացված սուրբ Համբարձման եկեղեցու տեղում, այլ նրանից ոչ հեռու գտնվող տարածքում, ընդ որում՝ մզկիթի շինարարությունը սկսել էր նախքան եկեղեցու ավերումը