10:42 , 31 օգոստոս, 2024
Գնալով ավելի հաճախ եք լսելու հեղեղների, ջրանջատումների, էլեկտրականության կորուստների ու վթարների, գազի պայթյունների, ինտերնետի անհասկանալի կորուստների և նման այլ երևույթների մասին, որոնք անցյալում զարմանք էին հարուցում։
Դա դառնալու է մեր առօրյայի մի մասը, այնքան, որ Սիրիան նախանձելի է թվալու։
Չէ, ես չեմ սպառնում, ես կանխատեսում եմ, ինչպես միշտ։
Ու չկա այստեղ գեթ մեկ կաթիլ ապիկարություն։ Ամեն ինչ ճշգրիտ հաշվված ու պլանավորված է։
Իսկ եթե ուզում եք հասկանաք, թե ինչու, ապա պետք է կարդալ կառավարվող քաոսի տեսության մասին։