Հարձակվել են Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի վրա. կոտրել են գլուխը. Aravot.am


20:14 , 23 օգոստոս, 2024

Aravot.am-ի տեղեկություններով, գիշերը ժամը 1․30-ի սահմաններում Ախուրյանում գտնվող իր իսկ տան մոտ հարձակվել են Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Սահակ Սահրադյանի վրա՝ կոտրելով նրա գլուխը։

Թե ով է եղել հարձակվողը, դեռ հայտնի չէ, կասկածյալ չկա, գործը գտնվում է Ախուրյանի ոստիկանությունում։