ԱՄՆ-ն հաստատում է, որ Հայաստանը դիմել է «միջուկային համաձայնագրին» միանալու համար


12:53 , 22 օգոստոս, 2024

Civilnet.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ․ այս մասին ՍիվիլՆեթին տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ դաշնային օրենքի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որը սահմանում է այլ երկրների քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու անհրաժեշտ պայմանները։ ԱՄՆ-ն նման գործարքներ ունի 48 երկրների և տարածքների հետ՝ ըստ Պետդեպարտամենտի 2022-ին թարմացված տվյալների:

Եթե Հայաստանը միանա «123-րդ համաձայնագրին», դա կարող է ճանապարհ հարթել Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու համար, որը կփոխարինի Մեծամորի՝ դեռ խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ատոմակայանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: