Լամին Յամալի հորը դանակահարել են


10:28 , 15 օգոստոս, 2024

«Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, դանակից ստացված վնասվածքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Relevo-ի փոխանցմամբ՝ նա արդեն դուրս է գրվել և գտնվում է տանը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքները դեռևս չեն բացահայտվում, սակայն որոշ իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բարսելոնայի արվարձանում գտնվող Մատարո քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում Յամալի հայրը վիճաբանաության է բռնկվել, որի ընթացքում դանակով վնասվածքներ է ստացել: