Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվածներից 2-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր


09:12 , 12 օգոստոս, 2024

Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հաղորդվում է, որ 9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: