Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Հանրապետական շտապօգնության ծառայության պետին․ Հակակոռուպցիոն կոմիտե


16:51 , 30 հուլիս, 2024

ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Բացի տնօրենից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հակակոռուպցիոն կոմիտե