Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում


17:13 , 20 հուլիս, 2024

News.am-ը գրում է․

Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։ Այս մասին  հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

«Այս տարի լրանում է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակը։

Այսօր Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում։

Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»: