Սևանի կրակոցները եղել են բարձր խոսելու վերաբերյալ արված դիտողության պատճառով


21:01 , 18 հուլիս, 2024

Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին Բոհեմիան Ռեսորթ հյուրանոցային համալիրում  «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանի մասնակցությամբ միջադեպը, նախնական տվյալներով,  սկսվել է բարձր խոսելու վերաբերյալ արված դիտողությունից: Մեր տեղեկություններով Արսեն Աֆիյանին են բարձր խոսելու համար դիտողություն արել, ինչից էլ վիճաբանություն է սկսվել:  Արսեն Աֆիյանը Սեւանի ավագանու անդամ է, նույն քաղաքում անվանի ատամնաբույժ: Ամուսնացած էր, երեք անչափահաս երեխաների հայր: Նա, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները կարողացել են աղմկահարույց միջադեպի մասնակիցներից մի քանիսին տաք հետքերով վնասազերծել, որոնցից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։