ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը ցավակցել է Սյունիքում ողբերգական ավտովթարի կապակցությամբ


17:20 , 11 հուլիս, 2024

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել Սյունիքում զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի ողբերգական վթարի կապակցությամբ, ինչի արդյունքում կա երկու զոհ։

Նա ԱՄՆ-ի դեսպանատան ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ նշել է, որ Հայրենիքի առաջ իրենց պարտքը նվիրումով կատարած այդ խիզախ երիտասարդներն ընդմիշտ կմնան իրենց ճանաչողների հիշողությունների մեջ։

«Սա անդառնալի կորուստ է ընտանիքների ու հարազատների համար, և այս դժվարին պահին ես ի սրտե ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց»,- գրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը։