14:13 , 6 հուլիս, 2024Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։
Հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին և նշել, որ Իրանի զարգացման նպատակով օգտվելու է նաև ընտրությունների ընթացքում իր մրցակիցների կողմնակիցների կարողություններից։
Փեզեշքիանը մասնավորապես ասել է՝ «Իշխանության համար միմյանց հետ կռիվ ունեինք, եթե Աստծո համար է, իրար հետ հո կռիվ չունե՞նք»: