22:49 , 27 հունիս, 2024Tert.am-ը գրում է.
Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Այսօր Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին: Ստորագրվեց հուշագիր, որով Երևանը դարձավ պաշտոնապես 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիրը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: