14:12 , 6 հունիս, 2024Hraparak.am-ը գրում է․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք է անվանել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը ցանկանում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Այս մասին նա հայտարարել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՍՊՏՀ) շրջանակներում միջազգային առաջատար րատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Այ, օրինակ, մտածում էին, որ Ռուսաստանը ցանկանում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Դուք լրի՞վ եք խելագարվել։ Ո՞վ է դա հորինել: Դա անհեթեթություն է, զառանցանք», - ասել է Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ այդ ամենն արվում է սեփական բնակչությանը հիմարացնելու նպատակով, սեփական կայսերական դիրքը պահպանելու համար։