«Ջոսի Մհերի» վրա ուղղակի «կայֆավատ» են լինում
13:52 , 11 մայիս, 2024
Գրանտակեր լինելու ու Հայաստանում Արևմուքի շահերն առաջ մղելու օգուտների մասին մանրակրկտորեն պատմելուց հետո «Ջոսի Մհերը» իր հարցազրույցում պնդել էր, թե Հայաստանի ընդդիմությունը ևս արևմտամետ է՝ հակառուսական թրենդի մեջ: ըստ նրա՝ ընդդիմությունը գլխավորապես զբաղված է աթոռակռվով ու չի պաշտպանում հայ- ռուսական հարաբերությունները, իսկ Նիկոլի դեմ ելնելով՝ խոստանում է ընդամենը շարունակել խաղալ երկու լարի վրա՝ հրաժարվելով ամբողջությամբ կանգնել Ռուսաստանի կողքին՝ առանց սանկցիաներից վախենալու:
«Ջոսի Մհերը» ինքն իրեն ներկայացնում է որպես Հայաստանում գործող «արևմտամետ» ռեժիմի գաղափարական ախոյան, մինչդեռ իր հանրային խոսքում նա, փաստորեն, թաքնված կերպով Նիկոլի գործն է առաջ տանում՝ փնովելով այն ուժերին, որոնք ունակ են, ունեն պոտենցիալ՝ Հայաստանում շատ բան փոխելու: Նախ՝ հարց է ծագում՝ որքանո՞վ ճիշտ կլինի Արևմուտքում մեծ ու կայացած սփյուռք ունեցող Հայաստանի բելառուսացումը՝ հաշվի առնելով այն, որ Մոսկվային էլ, խոշոր հաշվով, պետք չէ բելառուսացած Հայաստան, ապա՝ ընդդիմության փնովելու միջոցո՞վ է «Ջոսի Մհերը» փորձում մտնել ռուսների մի տեղը՝ սեփական անձի համար իբր քաղաքական կապիտալ կուտակելով:
«Ջոսի Մհերը» ուզում է հանդես գալ իբր երրորդ բևեռի կամ ուժի դերում՝ չհասկանալով, որ դա ուղղակի անհնար է, քանի որ երրորդ, չորրոդ կամ ասենք քառասունվեցերորդ բևեռ դառնալու համար նախ պետք է ունենալ համապատասխան ներուժ, իսկ շատ փողը դեռ ոչինչ չի նշանակում: Այս արարածը չի ցանկանում գոնե ինքն իր համար արձանագրել, որ «Ջոսի Մհեր» «կլիչկայով» մարդու ու քաղաքականության համատեղումը նույնիսկ բնությամբ սահմանված կանոններով անհնար է, ֆիզիկայի օրենքներին դեմ:
Նրանք, ովքեր «շիրա են տվել» Մհերին ու գցել մեյդան, իհարկե, շատ լավ գիտեն այս մասին, ուղղակի պահը բաց չեն թողել՝ «կտավատի» միջոցով տռզելու սեփական գրպանները՝ձեռքի հետ էլ Մհերի վրա «կայֆավատ» լինելով: