Բերման են ենթարկել «Էջմիածին» դաշինքի անդամներին՝ Փաշինյանի այցը չխափանելու համար


09:50 , 11 մայիս, 2024

Hraparak.am-ը գրում է․

Քիչ առաջ «Էջմիածին» դաշինքի անդամներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին: 

Խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ պատրաստվում են «սուրճ խմել» Նիկոլ Փաշինյանի հետ, որ այսօր աշխատանքային այցով լինելու է Վաղարշապատում: 

Փաշինյանը այցելելու է 7-րդ դպրոց: Մինչ նրա ժամանումը քաղաքացիներն ու ընդդիմադիր ավագանու անդամները դեպքի վայրում էին, դեռեւս որեւէ գործողություն չարած ոստիկանությունը բերման է ենթարկում ավագանու անդամներին: