Մերժում ենք ՀՅԴ-ի և կայսրության համատեղ նախագիծը․ Մարիա Կարապետյան


11:18 , 30 ապրիլ, 2024

ՀՀ-ից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի։

Այս մասին ԱԺ-ում ասաց իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Այս պահին ընթացող սահմանազատման և սահմանագման գործընթացները  ոչ այլ ինչ են, քան ՀՀ-ի ու Ադրբեջանի գործող սահմանի վերարտադրության գործընթացներ, այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել։ ՀՀ-ից ոչ մի միլիմետր ո՛չ զիջվում է, ո՛չ էլ նույնիսկ փոխանակվում։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության և կայսրության համատեղ հայտարարության նախագիծը  մերժել, քանի որ ՀՀ-ն 29․743 քկմ է։

Դաշնակցության անկեղծ ցանկությունը ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք օգտագործվում է  կայսրության կողմից հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի կամ առհասարակ ՀՀ-ի պետականության գոյությանը։ Հայտարարության նախագիծը առաջարկում է, որ ՀՀ-ն որպես Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմք առաջարկի 1993 թ-ի սեպտեմբերի դրությամբ շփման գիծը՝ այն հիմնավորմամբ, որ այդ ժամանակ է Ադրբեջանը վավերացրել ԱՊՀ կանոնադրությունը։ Սա առաջարկ է՝ հրաժարվել ՀՀ պետական սահմանից և վերադառնալ ռազմական գործողությունների տրամաբանության»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքով այս նախագիծն անընդունելի է, քանի որ պարունակում է ՀՀ-ի համար իրավական, քաղաքական, դիվանագիտական ու ռազմական ռիսկեր։

«Թե՛ ՀՀ-ն, թե՛ Ադրբեջանը վավերացրել են Ալմա Աթայի հռչակագիրը 1991թ-ի դեկտեմբերի 21-ին՝ այդպիսով միանալով նորաստեղծ ԱՊՀ-ին։ 1993 թ-ին գրվել է ԱՊՀ կանոնադրությունը, Ադրբեջանն այն վավերացրել է 1993 թ-ի սեպտեմբերին ու այդ օրը ևս մեկ անգամ ստորագրել Ալմա Աթայի հռչակագիրը։  ՀՀ-ն ԱՊՀ կանոնադրությունը նույնպես վավերացրել է 1993-ին։

ԱՊՀ կանոնադրությունը անհնար է առանձնացնել ԱՊՀ մյուս հիմանդիր փաստաթղթերից, կանոնադրությունը ասում է, որ պետություններն ընդունում են այդ կանոնադրությունը՝  վճռականությամբ լի կյանքի կոչելու  ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի, դրան կից արձանագրության, ինչպես նաև  Ալմա Աթայի հռչակագրի դրույթները և որ պետությունները իրենց հարաբերությունները կառուցում են այդ սկզբունքների  հիման վրա՝ պետական սահմանների անխախտելիություն, գոյություն ունեցող սահմանների ճանաչում  ու անօրինական տարածքային ձեռբքերումներից հրաժարում։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ սկսած 2008 թվականից Ադրբեջանը միջազգային ատյանններում պնդել է Ալմա Աթայի հռչակագրի  ու ԱՊՀ  կանոնադրության հետևյալ իմաստը»,- ասաց պատգամավորը։