«Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից


16:29 , 29 ապրիլ, 2024

Pastinfo.am-ը գրում է․

«Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանին և նրա դստերը «դիմավորել» են «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ դավաճան» , «թուրք» , «առանց թուրք Հայաստան» և այլ վանկարկումներով։ Աննա Հակոբյանին միայն ոստիկանական ուժերի միջնորդությամբ է հնարավորություն տրվել մոտենալ անմար կրակին։