Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան


10:35 , 26 ապրիլ, 2024

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան:

Ավելի վաղ քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան՝ հաջակցություն տավուշցիների։

Բացի այդ, իրազեկման ինքնաբուխ ակցիա է իրականացվել նաև Դավթաշենում։ Ակցիայի մասնակիցները պաստառներով դուրս են եկել փողոց ու մոտ 15 րոպե փակ պահել այն։