ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը


22:45 , 23 ապրիլ, 2024

168.am-ը գրում է.
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: