Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև


19:16 , 23 ապրիլ, 2024

Lurer.com-ը գրում է.

Հայկական կողմը  համաձայնել է «խաղաղության պայմանագրում» չներառել Լեռնային Ղարաբաղի մասին դրույթը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի. հայկական կողմը համաձայնել է այն չներառել խաղաղության համաձայնագրում։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլևս չկա»,- ասել է նա։