Ալեն Սիմոնյանն իր ելույթում վերահաստատել է, որ ՀՀ-ն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը


09:33 , 23 ապրիլ, 2024
Հատված Ալեն Սիմոնյանի ելույթից ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցն է եւ մերձավորարեւելյան հակամարտությունը` ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»:
Մի քանի տողում ռիսկեր, սպառնալիքներ չտեսնելը, «ինքնիշխանություն խաղալը», մարտահրավերները մի կողմ թողած, մի շատ փոքր հարց.
իսկ ՀՀ տարածքային ամբողջականությու՞նը: