Կարո Փայլանին վռնդել են Բըրբանքի հայկական եկեղեցուց (Video)


10:52 , 22 ապրիլ, 2024

Hraparak.am-ը գրում է․

Լոս Անջելեսի Բուրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց այդ պահին եկեղեցում պատարագին ներկա հայերից մեկը և տրամադրեց մի փոքրիկ տեսանյութ։

Նշեցին նաև, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է: