Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը


14:41 , 20 ապրիլ, 2024

Lurer.com-ը գրում է.

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է տարածել, թե ինչպես են Ադրբեջանում տոնում ՀՀ իշխանությունների երեկվա հայտարարությունը, որով Տավուշից 4 գյուղեր հանձնում են Ադրբեջանին, գրելով. «Ադրբեջանցիները տոնում են ՀՀ իշխանությունների հերթական կոլաբորացիոնիստական քայլը… դե իսկ իշխանական քարոզիչներն էլ բացառիկ «հաղթանակ»-ի մասին ստեր են տարածում…

Ափսոս է մեր երկիրը, ափսոս են մեր կյանքերը, նվիրումն ու կռիվը, երանի այն օրվան, երբ կոլաբարանտներն այլեւս չեն լինի իշխանության… երանի այդ օրը չուշանա»։