Փաստաբանի ահազանգը. Սամվել Վարդանյանը մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի


15:16 , 16 ապրիլ, 2024

«Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից  ենթարկվել է դաժան ծեծի»,-այս մասին ահազանգում է Ս. Վարդանյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նա նշել է՝ շուտով հնարավորություն կունենա զրուցելու Սամվելի հետ, որից հետո կներեկացնեն մանրամասները:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ուղիղ եթերում հայտարարեց՝ Սամվելի մարմնի վրա կան բռնության հետքեր։

«Սա ուղղակի իշխանությունների կողմից բանդաներ ձևավորած  լինելու մասին է խոսում»,-ասաց Մելիքյանը։