Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան


22:33 , 15 ապրիլ, 2024

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հետ:
Իշխանության ու կոնկրետ Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են, թե ինչի համար ճաղերի հետևում:
Այստեղ ևս որևէ իրավական գործընթաց չկա, իշխանությունն ընդամենը փորձում է ցույց տալ, թե ինքն իրեն փրկելու ճանապարհին պատրաստ է գնալ ամենավերջին ապօրինություններին:
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույներն ու շնորհակալությունն էին փոխանցում բոլոր այն անձանց, ովքեր այս օրերին աջակցել և սատարել են: