Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ


01:16 , 14 ապրիլ, 2024
Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, գրում է Jerusalem Post-ը։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանից տասնյակ անօդաչու թռչող սարքեր են թռչում դեպի Իսրայել»,- ասվում է հրապարակման մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։