Վթարի հետևանքով ունենք 20 վիրավոր․ Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ


20:31 , 12 ապրիլ, 2024

News.am-ը գրում է.


Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

«Ունենք 4 զոհ, 20 վիրավոր։ Այժմ վիրավորների տեղափոխման հարցով ենք զբաղված»,- տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

Կայքի տեղեկություններով՝ զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։