Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ կան վիրավորներ և 4 զոհ․ ՀՀ ՊՆ


19:05 , 12 ապրիլ, 2024
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
Տվյալներն այս պահին ճշգրտվում են:
Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: