Օկուպացված Բերձորը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ


15:15 , 12 ապրիլ, 2024
Օկուպացված  Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը կարող է ստանալ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Մինսկում կայացած ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում:

«Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Լաչին (Բերձոր-Tert.am) քաղաքին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ շնորհելու դիմումի հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ։