Այցելեցի Կապանի օդանավակայան, որը ՀՀ-ի ինքնիշխան ենթակառուցվածք է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան


22:23 , 11 ապրիլ, 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Կապանի օդանավակայան։
Այս մասին նա գրել է X-ի էջում։
«Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»,- գրել է դեսպանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ դեսպանը գրառում էր արել, որ գնում է Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։