Աշոտյանի գործով քաղաքական հանձնարարություն կատարողները կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է. Տիգրան Աբրահամյան


21:24 , 11 ապրիլ, 2024

Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել` բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որպեսզի Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի:
Դատավորը երկար «ծամծմեց» կողմերի ներկայացրած դիտարկումները, բայց վերջում իր «սև գործն» արեց:
Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան ու կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, իսկ պաշտոնական առաջխաղացման դռներն էլ բացված:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին: