Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Սյունիքի մարզ


14:12 , 11 ապրիլ, 2024

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Սյունիքի մարզ այցելելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։ Անվտանգային և մարդասիրական իրավիճակ, Հայաստանի տարածքային ամբողջականություն, Ֆրանսիայի բժշկական օգնություն, ապակենտրոնացված համագործակցություն»,- գրել է դեսպան Դըկոտինյին՝ գրառմանը կից հրապարակելով ՀՀ քարտեզը։