ՀՀ ԱԳՆ-ն Մարաղայում հայերի ջարդերն անվանել է էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագ


21:10 , 10 ապրիլ, 2024
ՀՀ ԱԳՆ-ն X-ի էջում գրել է․ 
«32 տարի առաջ այս օրը ԼՂ Մարաղայում հայերի ջարդերն ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են: Ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանորեն սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։
Այն փաստագրված է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականությունը կանխելու հրամայականը»: