Դերասան Աշոտ Պողոսյանը և դերասանուհի Ռոմելա Սարգսյանն ամուսնալուծվել են. դերասանը հաստատում է լուրը


22:32 , 10 ապրիլ, 2024

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ը «Հոպարի գանձերը» սիթքոմի գլխավոր դերասաններից մեկի Աշոտ Պողոսյանի հետ զրուցել է սիթքոմի, դերասանուհի Ռոմելա Սարգսյանի հետ ամուսնալուծության լուրերի և երկար դադարից հետո իր եթեր վերադառնալու մասին:

Դերասանը մեզ հետ զրույցում նաև խոսել է իր և Ռոմելա Սարգսյանի ամուսնալուծության լուրերի մասին.

«Ես ներկա պահին ամուսնացած չեմ, իմ սիրտը ազատ է, իմ անձնական կյանքում չկա մարդ, եթե լինի մարդ ում ես կսիրեմ, ես մեծ հաճույքով կասեմ, բայց այս պահի դրությամբ ես ամուսնացած չեմ, ու իմ կողքին մարդ չկա:

Իմ կյանքի անցյալից չեմ ուզում խոսել, խոսում եմ միայն ներկայի մասին»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։