Մարաղայում հայերի ջարդերը դարձան ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ մաս․ ՀՀ ԱԳՆ


21:27 , 10 ապրիլ, 2024

32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի ջարդերը դարձան ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ մաս:

Այս մասին ասված է X–ի` ՀՀ արտաքին գործերի նախարարության միկրոբլոգում։

«32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի դեմ իրականացված ջարդերը դարձան Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության ևս մեկ մասը։ Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվել է, շատերը գերի են ընկել, մնացած շուրջ 5,000-անոց ՀՀ բնակչությունը բռնի տեղահանվել է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը»: