Նիկոլի «զեմլյակը» կասկածի տակ է դրել Հայաստանի ճանապարհների պատկանելիության հարցը


16:45 , 10 ապրիլ, 2024
Նիկոլի ՔՊ-ական «զեմլյակ» Ղալումյան Վահիկը կասկածի տակ է առել Հայաստանի սուվերենությունը գոյություն ունեցող ճանապահների ու մայրուղիների նկատմամբ: Մասնավորապես՝ հարցին՝ ինչպե՞ս է 30 տարի հայկական կողմն օգտագործել Գորիս-Կապան ճանապարհը, եթե այն տեղ-տեղ մերը չէ՝ ըստ ՔՊ-ականի, վերջինս արձագանքել է. «Եկեք այդ մասին երկար չխոսենք: Դա մեր իշխանության օրոք չի որոշվել. դա միշտ էլ այդպես է եղել։ Եթե այդ ճանապարհներն օգտագործել ենք, դա չի նշանակում, որ իրավունք ենք ունեցել»:
Փաստորեն՝ տասնամյակներ ի վեր Հայաստանը հանցագործությո՞ւն է գործել Ադրբեջանի դեմ: Կա՞ մի լեգիտիմ քարտեզ, որով կապացուցվի Նիկոլի «զեմլյակ» պատգամավորի խոսքերը, կփաստվի, որ ՀՀ քաղաքացիները հանցագործություն են գործել Սյունիքում կամ Սյունիքով տեղաշարժվելիս:
Մնում է հասկանալ՝ երբ է գալու Երևանի հերթը: Մի օր էլ ՔՊ-ականները կարթնանան ու կհայտարարեն, որ մենք իրավունք չենք ունեցել Երևանը համարելու Հայաստանի մայրաքաղաք, քանզի այստեղ ասենք 19-րդ դարում Իլհամի նախնիներն են ապրել: Կասեն ու Իլհամին կտան իրավունք՝ հայությանը դատի տալու ու Երևանի պատկանելիությունը վիճարկելու՝սպառնալով պատերազմով:
Կարծում եք՝ այդ օրը չի՞ գա: Դուք անուղղելի ռոմանտիկ եք…