Իռլանդիան ընտրել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետին


22:15 , 9 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

Իռլանդիայի խորհրդարանը Սայմոն Հարիսին նշանակել է երկրի հաջորդ վարչապետ։ 37 տարեկան Հարիսն Իռլանդիայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ ղեկավարն է։

Այս մասին հաղորդում է BBC-ն։

Սայմոն Հարիսն Իռլանդիայի ղեկավարի պաշտոնում նշանակվել է վարչապետ Լեո Վարադկարի պաշտոնական հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։

Խորհրդարանում քվեարկությունից հետո նորընտիր վարչապետը մեկնել է երկրի նախագահ Մայքլ Դենիել Հիգինսի հետ հանդիպման՝ պաշտոնապես վարչապետի պաշտոնը ստանձնելու համար։

Սայմոն Հարիսի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ՝ 69։

Նախկին վարչապետ Լեո Վարադկարն իր պաշտոնաթողության մասին անակնկալ կերպով հայտարարել էր մարտին։