Ինչպես երեխային չի կարելի լուցկի տալ կամ միացրած թողնել արդուկը, այնպես էլ չի կարելի նախագահին արտասահման թողնել․ Վրաստանի «Ժողովրդի ուժը» կուսակցության առաջնորդը՝ Զուրաբիշվիլիի մասին


23:26 , 8 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

Վրաստանի «Ժողովրդի ուժը» կուսակցության առաջնորդ Գուրամ Մաչարաշվիլին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին համեմատել է արդուկի հետ, որը մոռացել են անջատել:

Նրա խոսքերը փոխանցում է Sputnik Գրուզիան։

«Ինչպես երեխային չի կարելի լուցկի տալ կամ միացրած թողնել արդուկը, այնպես էլ չի կարելի նախագահին արտասահման թողնել։ Այդ մարդը պայթուցիկ նյութ է»,-հայտարարել է Մաչարաշվիլին։

Ինչպես նշել է պատգամավորը, այցերից հրաժարվելը ձեռնտու է ինչպես երկրին, այնպես էլ անձամբ Զուրաբիշվիլիին։

«Հասկանալի է, որ նրան Վրաստանը չի հետաքրքրում։ Բայց որքան քիչ հարվածներ ստանա Վրաստանը, իսկ հետո նաև ձևական նախագահը, այնքան լավ»,– ասել է Մաչարաշվիլին։

Ավելի վաղ երկրի կառավարությունն արգելել էր Սալոմե Զուրաբիշվիլիին աշխատանքային այցով մեկնել Մերձբալթյան երկրներ մեկնել: