Սմոլենսկի մարզի Վյազմա քաղաքում փլուզվել է Պանինսկի կամուրջը


22:41 , 8 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

Սմոլենսկի մարզի Վյազմա քաղաքում փլուզվել է Պանինսկի կամուրջը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս պահի դրությամբ տեղի իշխանությունները հայտնել են 1 զոհի և 5 վիրավորի մասին։

Մարզային իշխանությունները նաև հայտնել են, որ գրեթե ինը հազար մարդ և 69 իրավաբանական անձ մնացել է առանց գազի։

Կամրջի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։