Արթուր Մանուկյանը, Կառլեն Մակիյանը և Դավիթ Հովսեփյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրներ


00:42 , 5 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

Արթուր Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մակիյանը (71 կգ) և Դավիթ Հովսեփյանը (58 կգ) դարձել են Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրներ:

Արցախից բռնի տեղահանված Դավիթ Հովսեփյանը հանդես է գալիս փախստականների դրոշի ներքո։

Երկու ոսկի են նվաճել ռուսաստանահայ սամբիստներ Վլադիմիր Մնացականյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: