Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը


00:21 , 5 ապրիլ, 2024

Lurer.com-ը գրում է.

Իսրայելը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ուժերի հարձակումից հետո։ Այս մասին տեղական i24 News հեռուստաալիքին հայտնել է իսրայելցի անանուն պաշտոնյան։

«Մենք պատրաստվում ենք... Ոչ մի հիստերիա չկա», - ասել է աղբյուրը հեռուստաալիքին:

Նշվում է, որ հայտարարությունը հնչել է մտավախությունների ֆոնին, որ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորումը կարող է կրակ բացել իսրայելական դիրքերի ուղղությամբ: