Շուրջ 7 ամիս բանտարկության ընթացքում ամբողջությամբ անջատել եմ իմ ինքնապահպանման բնազդը և թքած ունեմ քաղաքական ռեպրեսիաների պատվիրատուի և դրանք իրականացնող գործիքների վրա


22:54 , 4 ապրիլ, 2024
Վաղը՝ ժամը 14:30-ին տեղի կունենա ինձ ամեն գնով բանտում պահելու մասին, այսպես կոչված, դատավարության վերջին արարը, որտեղ հանդես կգամ վերջին խոսքով:
Ինձ մեղադրանք է առաջադրված ֆեյսբուքյան լայվով իշխանության նկատմամբ ատելություն քարոզելու հանցակազմով: Գործի քննության ամբողջ ընթացքն իրականացվել է խայտառակ ապօրինություններով: Վաղը հանրությունը կիմանա՝ արդյո՞ք դատավորը կվավերացնի դատախազության փնթի, ոչ կոմպետենտ կարած գործը, թե՞ կխուսափի ակնհայտ ապօրինություններն իր կնիքով վավերացնելուց:
Շուրջ 7 ամիս բանտարկության ընթացքում ամբողջությամբ անջատել եմ իմ ինքնապահպանման բնազդը և թքած ունեմ քաղաքական ռեպրեսիաների պատվիրատուի և դրանք իրականացնող գործիքների վրա:
Կհանդիպենք վաղը. միշտ ձեր՝ Մալյան