Իրանը կnշտ պատասխան է խոստանում Իսրայելին


00:22 , 2 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

Թեհրանը կոշտ պատասխան կտա Դամասկոսի վրա Իսրայելի հրթիռային հարձակմանը ի պատասխան, հայտարարել է Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին։ Նրան մեջբերում է Mehrnews գործակալությունը։

«Մեր վճռական պատասխանը կհետևի»,- խոստացել է դիվանագետը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին սպանվել է Սիրիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան հարեւանությամբ գտնվող շենքին իսրայելական հրթիռային հարվածի արդյունքում։