Օդի ջերմաստիճանը 7-9 աստիճանով կբարձրանա, տեղումներ չեն սպասվում


09:13 , 31 մարտ, 2024

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև ապրիլի 1-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 3–ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Երևան քաղաքում նույնպես մինչև ապրիլի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:

Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2024